«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել

Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ-ն կատարել է ինքնասպանություն՝ պարանով կախվելու միջոցով։

«Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։