Search
Close this search box.

Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարման ընդամենը երկու եղանակ օգտագործեք. Ավինյան

Please enter a valid URL

Խնդրում ու առաջարկում ենք նվազագույնը նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարման ընդամենը երկու եղանակ օգտագործեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

«Առաջինը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը թույլ կտա միանգամից այն թողնել սարքի մեջ, երկրորդը, որ արդեն միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է, հենց էլեկտրոնային տոմսն է, որը կարող եք գնել տերմինալներից՝ QR կոդով, բայց ամենապարզ և հասարակ մեթոդը հեռախոսից, սմարթֆոնից օգտվելն է, այս պահի դրությամբ միայն «Թելսել»-ում առկա հնարավորությամբ, այսինքն՝ այդ նույն կոդը կարելի է գնել «Թելսել»-ի օգնությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա առաջին հերթին իրենց օգնելու է հասույթների շարունակական աճն ապահովել, հնարավորինս խուսափել ստվերից, երկրորդ հերթին, անցումը դեպի միասնական տոմսային համակարգ շատ ավելի դյուրին է դարձնելու։

«Եթե ուզում ենք ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, իսկ Երևանի քաղաքապետարանը գնում է այդ ուղղությամբ, մենք էլ խնդրում ենք աջակցել այդ գործում, օգտվել կամ տոմսային համակարգից, կամ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ»,- ասաց նա։