Նոր ծառայությունը բերում է նոր գին. ՔՊ-ականը տրանսպորտի գնի փոփոխության մասին

Տրանսպորտի գնի փոփոխությունը արդարացված է համարում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

«Եկեք ասենք՝ ինչու պետք է գինը բարձրանա, որովհետև ծառայության որակն է փոխվում, ծառայության մատուցման մակարդակն է փոխվում, և, բնականաբար, նոր ծառայությունը բերում է նոր գին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պատգամավորը։

Անդրադառնալով բոյկոտի վերաբերյալ հարցին՝ Տիգրանյանն նշել է, որ բոյկոտողների մեջ ինքը չի տեսել սոցիալապես անապահով խմբեր, քանի որ այդ խմբի անձանց համար զեղչային համակարգ և արտոնություններ են գործում։

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ արտոնություններից օգտվողների շրջանակը ընդլայնվել է՝ անկախ Երևանում հաշվառում ունենալու հանգամանքից։

Ըստ նրա՝ բոյկոտ անում են քաղաքական ուժերը, և դա կապ չունի տրանսպորտի թանկացման հետ։