Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի տարվա ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս տվեց ու էական ոչինչ չասաց։ Կարծում եմ, ասուլիսի օրը՝ փետրվարի 17-ն էլ պատահական չէր ընտրված։ Շատ անհաջող էին Ադրբեջանի հարձակումների դեմ դաշնակից Հայաստանին մենակ թողած Ռուսաստանին արդարացնելու Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունները։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց հերթական կամ արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաղթելու պատրաստակամության մասին, կարծես թե Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանություն է փոխվել, կարծես ինքը չէր, որ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ-ի ընտրություններից առաջ հայտարարում էր, թե կրելու է Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած <<Հայաստան>> դաշինքը անցած երեքուկես տարում ի՞նչ հարց է լուծել խորհրդարանում, այսքան աղետներից, Կիրանցի հողերը հանձնելուց Նիկոլ Փաշինյանին նույնիսկ անվստահություն չի հայտնել։ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի համար ամենահարմար ընդդիմադիրն է, նրան միշտ կարելի է մեղադրել միլիարդներ ունենալու, ապօրինի հարստացման մեջ, սակայն անցած վեցուկես տարում ոչ մի դրամ չբռնագանձել նրա ունեցվածքից։ Նիկոլ Փաշինյանի թիմի համար հարմար է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ, մինչդեռ իրենք ակնհայտ սպասարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, հրաժարվում են հայի ինքնությունից, մեր պատմությունից։ Հայաստանի մեծ աղետն է, որ անցած 35 տարում Հայաստանի քաղաքական դաշտը Լևոն Տեր-Պետրոսյան,Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան շրջանակից դուրս չի գալիս։