Մոսկվայի զինկոմիսարիատները SMS ծանուցումներ են ուղարկում զորակոչիկներին՝ չներկայանալու դեպքում սահմանափակումների մասին, գրում է The Moscow Times-ը։
Սահմանափակումների թվում են Ռուսաստանից դուրս գալու արգելքը, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման, ինքնազբաղվածության և անհատ ձեռնարկատերերի գրանցման, արտասահմանյան անձնագիր ստանալու, վարկեր վերցնելու և տրանսպորտային միջոցների գրանցման արգելքը։
Ծանուցումները ստացածներին սպառնում են քրեական պատասխանատվությամբ և խնդրում շտապ ներկայանալ հավաքակայան։
Ծանուցումների մասին տեղեկությունները հայտնվել են Z-ալիքներում։ «Գիտակցված հրաժարում» շարժման իրավաբան Արտեմ Կլայգան հաստատել է մի քանի նման դեպքեր «Կարևոր պատմություններ» կայքին:
«Զինվորական պարտավորության և զինվորական ծառայության մասին» օրենքում, որն ընդունվել է 2023 թվականի գարնանը, միջոցներ են մտցվել ծանուցագրով ներկայություն ապահովելու համար, այդ թվում՝ երկրից դուրս գալու արգելք՝ ծանուցագիրը գրանցամատյանում գրանցելուց անմիջապես հետո։
Նախատեսվում էր, որ նոյեմբերից ԱԴԾ-ն կսկսի արգելել այն ռուսաստանցիներին, որոնք զինկոմիսարիատ ներկայանալու էլեկտրոնային ծանուցագիր են ստացել՝ լքել երկիրը։ Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է 2024 թվականի աշնանային զորակոչը։