Մոսկվան պաշտոնապես օգնություն չի խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։
Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը քննարկելու համար պաշտոնական բանակցություններ կամ հանդիպումներ չեն եղել․ նշվել է «Ազատության» ղազախական ծառայության հարցման ՀԱՊԿ քարտուղարության պատասխանում:
Ընդգծվել է, որ հավաքական ուժերի կիրառման հարցը լուծվում է կոնսենսուսով. «Սակայն դա չի նշանակում, որ դաշնակիցներից որևէ մեկը չի կարող փոխգործակցել երկկողմ հարաբերությունների շրջանակներում»։