Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց հետ է վերադարձել

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ուղևորներից մեկը:

Նա նշել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ինքնաթիռը թռել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:

Ուղևորն ասել է, որ իրենց այժմ տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որով էլ կվերադառնան Երևան։ Թռիչքը դեռ չի կայացել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում