Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել․ հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային․ Հ1-ի տնօրենը արձագանքել է Լուսինե Թովմասյանին

Այսօր հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծում գործող պայմանագիրը։

Նա հայտարարել է, որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձագանքել է Լուսինե Թովմասյանի գրառմանը։

«Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել և միայն հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում»,- մեկնաբանություներում գրել է Հովհաննես Մովսիսյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։