«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չէ հարցազրույցներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ-մեկ էլ արհամարհական եք արձագանքում, դրա համար հարցեր կան կուտակված, ուստի խնդրում եմ ձեզ անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք հուզում են քաղաքացիներին։ Նախօրեին լրացել է Սոնա Մնացականյանի ողբերգական ավտովթարի տարելիցը․․․»,- Աննա Հակոբյանը չթողեց լրագրողին ձևակերպել հարցը՝ ընդհատելով նրան․ «Բայց ես խնդրեցի և խնդրեցի հարգել իմ խնդրանքը»։ Լրագրողի դիտարկմանը՝ չեք ուզո՞ւմ այլ հարցերի անդրադառնալ, Հակոբյանը նշեց․ «Եթե ուզեի՝ նախապես այդ հայտարարությունը չէի անի և ձեզ չէի խնդրի։ Ես այլ հարցերի չեմ պատասխանում։ Եթե ձեզ չի հետաքրքրում այն, ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է»։





