ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մարդիկ ասում են՝ առաջ Սաշիկին էին մուծվում, հիմա Աննային են մուծվում»․ լրագրողը՝ Աննա Հակոբյանին

«Ձեր հիմնադրամի նվիրատուների մի մասի անունները գաղտնի են պահվում, մի մասի անունները հայտնի են։ Երբ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք, որ հայտնի անունները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, ՍԱՍ-ի Արտակը, այն բոլոր հնչեղ անունները, որ նախկինում կային և ձեր ամուսնու կողմից թիրախավորվում էին, այսօր, այսպես ասած, մուծվում են ձեր հիմնադրամին։ Մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին էին մուծվում, հիմա Աննային են մուծվում, ասում են՝ Նոր Հայաստանի Սաշիկն է դարձել Աննա Հակոբյանը»,- ասուլիսի ժամանակ դիմելով Աննա Հակոբյանին՝ ասաց լրագրողը։ «Ես հասկանում եմ, որ սուր հարց, սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Ինձ համար դա անարժեք է և այս հարցն ուղղակի հարված է իմ արժանապատվությանը։ Իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելն ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը, ես ինձ զգում եմ նվաստացած և հարկ չեմ համարում պատասխանել այդ հարցին»,-արձագանքեց Հակոբյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։