Search
Close this search box.

Միրզոյանը և Արաղչին Նյու Յորքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Please enter a valid URL

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։