Search
Close this search box.

Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին: Ըստ իրավապահների՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները: Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ էր արձակվել սեպտեմբերի 25-ին: Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամի չափով գրավը, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։

Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր Ախտոյանը ևս ազատ է արձակվել։ Դատարանն ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրել էր մեկ ամիս ժակետով, ինչից հետո, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, Հակակոռուպցիոն դատարանից՝ կալանքի երկարացման միջնորդություն չի ներկայացվել։ Ըստ այդմ, նախաքննական մարմինը Ախտոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։