ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր թիմի ղեկավարը արդեն հրապարակել է համագործակցության շրջանակն ու «կարմիր գծերը». Գոհար Մելոյան

«Մենք անընդմեջ այցելում ենք թե՛ գյուղեր, թե՛ մարզեր, թե՛ Երևան քաղաքի տարբեր համայնքներ։ Մեր քաղաքական ուժի հանդեպ տրամադրվածությունը շատ դրական է, այդ տրամադրվածությունը սրընթաց բարձրանում է։ Այդ մասին վկայում են թե՛ սոցիոլոգիական հարցումները, թե՛ մեր անմիջական հանդիպումները քաղաքացիների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նա ընգծեց՝ իրենց համար կա մեկ ճշմարտություն՝ երբեք չպարտադրել մարդկանց։

«Լիովին նորմալ ենք վերաբերվում նրան, որ Հայաստանի Հանրապետությունում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Դա բնական է, և մենք խնդիր չունենք դրա հետ։ Կարծում եմ՝ մենք աննախադեպ քաղաքական ուժերից ենք, որը, ըստ էության, նորաստեղծ է՝ ընդամենը մի քանի ամսական, բայց արդեն ունի նման ծավալի հանրային աջակցություն»։

Անդրադառնալով այլ ուժերի հետ համագործակցությանը՝ Մելոյանը նշեց.

«Անկախ ձևաչափից՝ լինի դաշինք, թե ոչ, բաց ենք համագործակցության համար։ Մեր թիմի ղեկավարը արդեն հրապարակել է համագործակցության շրջանակն ու «կարմիր գծերը»․ բացի Ազգային ժողովում ներկայացված, գործող քաղաքական ուժերից, մենք պատրաստ ենք աշխատել նոր, իրենց չվարկաբեկած քաղաքական ուժերի հետ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։