ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք առաջարկում ենք 300,000 աշխատատեղ, իսկ իրենք առաջարկում են 300,000 ադրբեջանցիների ետ վերադարձ. «Ուժեղ Հայաստան» Շիրազ Մանուկյան

Մինչ իշխանական ներկայացուցիչները անդադար կրկնում են իրենց նախընտրական ծրագիրը, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք առաջարկում ենք 300,000 աշխատատեղ, իսկ իրենք առաջարկում են 300,000 ադրբեջանցիների ետ վերադարձ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

«Եթե իրականում այդքան թույլ չեն իրենց տեսակով, ապա իրենց փոքրիկ խմբակին առաջարկում եմ, որ հենց հիմա մտնեն եթեր և հակադարձեն Ադրբեջանի առաջնորդին։ Գիտեք չէ՞, որ չեն կարող, որովհետև թեզերը Ադրբեջանից են ստանում և զարմանալի է, որ պետական միջոցները վատնում են պարգևավճարների տեսքով և իրենց անձնական գրպաններն են լցնում:

Թալանը հո պոզով-պոչով չի լինում, այսպես է լինում, եկեք արձանագրենք, որ այս մարդիկ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքերը բացվել է ու իրենց խաղը գնալով ավարտվում է»,- նշել է Մանուկյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։