Search
Close this search box.

Մեկ զnh ԱՄՆ-ում, Հայաստանի կենացը խմելու պատճառով

Please enter a valid URL

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լոս Անջելեսի ճանաչված հայկական ռեստորաններից մեկում ծեծկռտուք և սպանություն է եղել:
Ուրեմն, ռեստորանում հայերի մի քանի առանձին, միմյանց հետ չփոխկապակցված խմբեր առիթներ են նշել: Սեղաններից մեկից առաջարկվել էր հոտնկայս «Հայաստանի կենացը խմել»: Ընդ որում, «առաջարկը» պարտադրանքի կերպով հնչել է բոլոր սեղանների սեղանակիցների համար (՞): Չնայած, տարբեր սեղանների շուրջ նստած այցելուները միմյանց չեն ճանաչել, այնուամենայնիվ, կանգնել և հարգել են «Հայաստանի կենացը»:

Կենաց առաջարկողը նկատել էր, որ սեղաններից մեկի սեղանակիցը թեպետ «Հայաստանի կենացը խմելու» ընթացքում կանգնել է, սակայն բաժակի պարունակությունը չի դատարկել: Վերջինից հետաքրքրվել են «Հայաստանի կենացը» չխմելու պատճառը: Պարզվել է, որ երիտասարդն ալկոհոլ չի օգտագործում, մարզիկ է: Դա «Հայաստանի կենացը խմելու» ջատագովների դուրը չի եկել: Ծեծկռտուք է սկսվել: Մի քանի մարդ վիրավորվել է, մեկը` զոհվել:
Մտածում եմ. հնարավոր է, որ «Հայաստանի կենացը» խմողների մի մասը վաճառել են Հայաստանում իրենց բնակարանը և Մեքսիկայով մուտք են գործել ԱՄՆ: Ենթադրում եմ, որ նրանցից ոմանք (շատերը) փաստաբան են վարձել, ինչ-որ «պատմվածք» հորինել և դրա հիմքով` ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու համար, դատարան են դիմել: Իսկ «պատմվածքն» այն մասին է, թե ինչքան վատն է Հայաստանը:
Ի՞նչ ասեմ: Սովորեք: «Պատմվածքներ» հորինեք: Արտագաղթեք: Քաղաքական ապաստան հայցեք: Եվ, ամենակարևորը` միշտ խմեք և մնացածներին պարտադրեք խմել «Հայաստանի կենացը»:
Միգուցե` արդեն չեղած Հայաստանի կենացը: