«Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը մահացել է սեպտեմբերի 8-ին, նա 82 տարեկան էր, հայտնում է հումորային ակումբի կայքը։
«Նա եղել և կմնա հավերժ լեգենդ ՈՒՀԱ-ի բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- ասվում է հայտարարության մեջ։