Մաhացել է Էրդողանի երկարամյա հակառակորդը

Մահացել է Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հիմնադիր, թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարամյա հակառակորդն էր համարվում: Լուրը CNN TÜRK-ի ուղիղ եթերում հաստատել է Hürriyet թերթի ներկայացուցիչ Հանդե Ֆըրաթը:

«Վերջերս նրա առողջությունը չափազանց թույլ էր: Բացի երիկամների անբավարարությունից և շաքարախտից, նա նաև դեմենցիա ուներ», — ասել է նա։

Գյուլենը մեղադրվում էր 2016-ին Թուրքիայում Էրդողանի դեմ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Գրող և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում էր ԱՄՆ-ում՝ իբրև աքսորյալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում էր ոստիկանական, դատական համակարգերում, զինված ուժերում և մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար: Սակայն քարոզիչն այդ ամենը հերքում էր:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։