Search
Close this search box.

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և Գարեգին Երկրորդին Ամանորի կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի տոների կապակցությամբ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։

Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է ցուցակից։