Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։
Դեսպանի խնդրանքով նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության և ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։