ԿԽՄԿ–ն արձագանքել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առողջական վիճակի վատթարացման մասին մամուլում հրապարակված տեղեկատվությանը։
«Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության հետ կապված որևէ բան ԿԽՄԿ-ն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող։ Մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ArmeniaSputnik-ին ասել է ՀՀ–ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ըստ ընթացակարգի` անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են բարձրացված խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԼՂ–ի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը վատացել է: