Search
Close this search box.

Կործանարար դարաշրջան ենք մտել մեր ազգի համար. Արշակ Կարապետյան

Կործանարար դարաշրջան ենք մտել մեր ազգի համար։ Հավատացեք, եթե չսթափվենք և մեր հոգեբանությունն ու աշխարհայացքները չշտկենք, ապա մեր ազգը ցավալի հետևանքների կհանգի։ Հիշում եք՝ ինչպես էինք համախմբվել ազգովի, դարձել մի բռունցք, մի որսորդ, որից թշնամին ահուսարսափի մեջ խաղաղություն էր մուրում Հայաստանի Հանրապետությունից։ Հիշում եք, թե ինչպես էր մեր զինվորի համար սրբազան սկզբունք դարձել կրակ բացել յուրաքանչյուր թշնամու վրա, ով կհատի մեր երկրի սահմանը։

Ազգովի որսորդ էինք դարձել, և այդ հոգեբանության նստվածքը նաև իմ սրտում էր, երբ ես ստանձնեցի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, պետք է հասկանալ և շտապ քայլեր ձեռնարկել՝ ազգային մտածելակերպը փոխելու համար։ Դարերով մեր ազգը եղել է որս, բայց կար մի ժամանակ, երբ մեր Սպարապետի հետ միասին դարձանք որսորդ և հաղթահարեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները։

Հիմա ավելի քան երբևէ պետք է վերականգնենք մեր ազգի ոգին և դառնանք այն ուժը, որը ոչ միայն կպաշտպանի մեր հայրենիքը, այլև կշարունակի նրա զարգացման և հզորացման ուղին։ Միայն այդպես կարող ենք ապահովել մեր ապագան՝ որպես հզոր և անկոտրում ազգ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյան