Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել (գլխավոր հյուպատոսի ճանաչումը ընդունող երկրի կողմից), սպասում ենք պատասխանի»,- նշել է Մարիա Զախարովան:
Նա հայտարարել է, որ հայկական կողմից համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառն արդեն ոչ թե իրենց, այլ Երևանին ուղղված հարց է:
Կապանում գլխավոր հյուպատոսությունը կդառնա Հայաստանում Ռուսաստանի երկրորդ գլխավոր հյուպատոսությունը։ Առաջինը գտնվում է Գյումրիում: