Search
Close this search box.

Կամ պիտի մեր տներում առանձին սուգ անենք, կամ պետք է գտնենք հրաշքի բանաձևն ու հետ բերենք Արցախը. Րաֆֆի Հովհաննիսյան

Please enter a valid URL

Անսահմն հանձնառությամբ եւ հավատով եմ եկել այսօր՝ քաջ գիտակցելով, որ սա առաջին անգամն է մեր երկարամյա պատմության ընթացքում, որ հայերնազրկվել է Արցախ աշխարհը, որ մեծ ցեղասպան եղեռնը հասել է 21-ր դար մեր պետականության պայմաններում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դրա համար սա թե ուղենիշ է, թե անեծք է, թե օրհնանք է եւ աշխատելու հրահանգ: Կամ պետք է տանը նստենք ամեն մեկն առանձին-առանձին իր սուգն ապրի, կամ պետք է ձեւը գտնենք համահայկական, համազգային հրաշքի բանաձեւը եւ հետ բերենք Արցախը, միացնենք արցախցում Արցախի հետ եւ ամենակարեւորը՝ արժանի լինենք հայրենիքի սուրբ գաղափարին:

Պետք է հանձնառու լինենք, որ մի օր այս տարելիցը դառնա տարեդարձ՝ վերադարձի եւ հատուցման տարեդարձ»,-ընդգծեց Հովհաննիսյանը: