Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։
Մեր տեղեկություններով՝ վերջինս ՊԵԿ համալիր ստուգումների վարչության հարկային տեսուչ է, որը ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար պահանջել ու ստացել է 4 մլն դրամ։