Քիչ առաջ ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքի էջում.
«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն:
Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»,- գրել է նա: