Ձախից Թուրքիայի, աջից` Ռուսաստանի անձնագիրն է. Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նոր Հայաստանն, ի դեմս Փաշինյան Նիկոլի, ցանկանում է փոխել գործող անձնագրի տեսքը: Մեջտեղում Նոր Հայաստանի ապագա անձնագիրն է:
Մեծ հաշվով, այս երեք անձնագրերը շատ նմանություններ ունեն: Այնուամենայնիվ, Նոր Հայաստանի ապագա անձնագիրն ավելի ռուսականին է նման: Միգուցե` անձնագրերի նմանության հարցում սխալվում եմ:
Սակայն աներկբա է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ռուսական և թուրքական անձնագրերի միջև են ընթանալու:
Տրամաբանորեն` ազգությամբ հայերը պետք է ընդհանրապես չմասնակցեին այս ընտրություններին: Սակայն, այժմ իրավիճակն այլ է: Կարծում եմ` այս դեպքում, ընտրությունը չարի և ավելի չարի միջև է: Ցավոք, այլ տարբերակ չկա: Ինչպես միշտ չկա: Հայերը սովոր են (միգուցե` սիրում են) իրավիճակը հասցնել ծայրաստիճան բարդ այս հանգրվանին, երբ ընտրությունը չարի և ավելի չարի միջև է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։