Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մանրամասնել է Հայաստանի և Իրանի միջև անցկացվող զորավարժությունները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը խաղաղ զորավարժություններ են անցկացնում սահմանային գոտում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալը պարզաբանել է, որ խաղաղ զորավարժությունները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում։

«Ոչ մի վտանգ չկա, հետևաբար զորավարժությունները խաղաղ են, նախապես մտածված են եղել զորավարժությունների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանք իրականացվում են տարածաշրջանում կայուն խաղաղությանը համահունչ, հիմնական նպատակը սահմանների անվտանգության ամրապնդումն է։

Երկու երկրների միջև սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը:

Հուսով ենք, որ զորավարժությունները կանցկացվեն սահմանված նպատակներին և ժամկետներին համապատասխան»,- նշել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։