Search
Close this search box.

«Իրավունք». Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավ

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ ԱՄՆ դեսպանատան «հաճախորդ» քաղաքական ուժերը, ՀԿ-ներն ու գործիչները «ցուգցվանգի» մեջ են հայտնվել՝ սպասվող ֆինանսական կրճատումներով պայմանավորված: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերից մեկով որոշում է կայացվել վերանայել ԱՄՆ արտաքին օգնությանն ուղղված ծախսերը:

Սա նշանակում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհները եւս վերանայվելու են՝ կրճատումների տեսքով: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին:

Ընդ որում՝ վերանայվելու է ոչ միայն ֆինանսավորումն, այլեւ թե ում է այն հատկացվելու: Ուստի՝ առաջիկայում ականատես կլինենք ամերիկամետների կատաղի պայքարին միմյանց դեմ, որի հիմքը ոչ թե քաղաքական կամ սկզբունքային տարաձայնություններն են լինելու, այլ` իրարից դոլար խլելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում