Իրանի նախագահն Ալիևի օգնականին հիշեցրել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է, հայտնում է իրանական ԻՐՆԱ գործակալութունը։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցված են ոչ միայն բարիդրացիական, այլև եղբայրական և ազգակցական հարաբերությունների վրա։

Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը ձգտում է զարգացնել համագործակցությունն ու փոխգործակցությունը բոլոր մահմեդական պետությունների հետ, ինչպես նաև մեծացնել մահմեդական աշխարհի հզորությունը։

Հիքմաթ Հաջիևն իր հերթին ցանկություն է հայտնել բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ նշելով, որ այսօր բոլոր պայմանները կան այդ նպատակին հասնելու համար։ Հաջիևը վստահեցրել է, որ «համագործակցության զարգացման հարցում Ադրբեջանն Իրանի հարևաններից ամենավճռական երկրներից մեկն է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։