Search
Close this search box.

Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 4 «Տոչկա-Ու» հրթիռ և ավելի քան 110 անօդաչու սարք են ոչնչացրել։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմը անօդաչու սարքերի և «Տոչկա-Ու» հրթիռների կիրառմամբ փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել են 4 տակտիկական հրթիռ և 117 ինքնաթիռային տիպի ԱԹՍ»,- ասված է հաղորդագրության մեջ:

37 անօդաչու և 4 հրթիռ խոցվել են Կուրսկի մարզում, նույնքան ԱԹՍ` Վորոնեժում: Բելգորոդի մարզում ոչնչացվել է 17 ԱԹՍ, Նիժնի Նովգորոդի մարզում ՝ 11, Վոլգոգրադի մարզում ՝ 9, Բրյանսկի մարզում ՝ 3, Օրյոլի մարզում ՝ 2, Ռոստովի մարզում ՝ 1։