«Հրապարակ». Ֆրակցիայի նիստին մասնակցել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը. ինչ են քննարկել

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում: Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել:

Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել, եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին: Նախօրեի հավաքին էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները:

Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել: Իսկ ինչպե՞ս եք արձագանքելու ձեզ ուղղված՝ իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկին։ Մեր հարցին այսպես արձագանքեցին․ «Այնպես, ինչպես հրապարակային ենք հայտարարել»: Իսկ վերջին օրերին հատկապես տարածում է գտել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը. «Եթե նախաձեռնողները ներկայացնեն մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կամ կարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։