«Հրապարակ» Արևմուտքը հորդորում է չվախենալ Պուտինի սպառնալիքներից. ինչ է պատրաստվում անել Կրեմլը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանի արեւմտյան մեկենասները նրան հորդորել են խուճապի չմատնվել, չվախենալ Պուտինի սպառնալիքներից կամ ընտրության առջեւ կանգնեցնելու հրահանգներից։

Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունն էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի տարածածից․ ռուսները հերթական անգամ հորդորում էին ընտրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ընդ որում՝ հնարավոր արագ հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Եվրոպական գործընկերները Փաշինյանին խորհուրդ են տվել փոքր-ինչ էլ ձգել, քանի որ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումները իբր թուլացրել են ՌԴ-ի հիմքերը, եւ շուտով Մոսկվան ինքն է նահանջ քայլ անելու։

Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական խողովակներով իրենք Ռուսաստանից իմացել են, որ առաջիկայում ՌԴ-ն ավելի կոշտ գործիքակազմ է կիրառելու Հայաստանի նկատմամբ, որ մանեւրի տեղ չթողնի իրենց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։