«Հրապարակ»․ Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ Սյունիքից ահազանգեցին, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատել, մասնավորապես` Գորիսի հատվածում, որոնք եկել պտտվել ու անհետացել են:

Մեր աղբյուրի խոսքով` իրենք ենթադրում են, որ այդ թռչող սարքերն ուղարկում են տեսանկարահանելու նպատակով: Նկատենք, որ նախորդ տարվա մայիսին նույնպես Խոզնավարի տարածքում տեղացիները երկու անօդաչու թռչող սարք էին նկատել:

Մեր աղբյուրն ասում է, որ հայկական ԶՈՒ-ին ասվել է, որ որեւէ պարագայում չկրակեն, չարձագանքեն ադրբեջանական անօդաչուների հայտնվելուն, քանի որ դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։