«Հրապարակ»․ Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել, որոնք պետք է մասնակցեն նախընտրական անցուդարձին՝ ոչ միայն ներսից ինֆորմացիոն արտահոսքեր ապահովելու, այլեւ քրեական գործընթացներում քաղաքական մրցակիցների դեմ գործելու, ցուցմունքներ տալու նպատակով:

Իշխանական մեր աղբյուրներից պարզեցինք, որ իշխանությունը ներդրված գործակալներ ունի թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմերում։ Պատահական չէ, որ նախօրեին Արտաշատի կառույցից ձերբակալված մեկ տասնյակից ավելի անձանց մոտ կեսը ցուցմունքներ է տվել իբր կաշառք վերցնելու վերաբերյալ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։