«Հրապարակ»․ Գալյանի ընկերուհին և ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինում գրել էինք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ Ծովինար Թադեւոսյանը, չունենալով մասնագիտական համապատասխան հմտություններ, իր ղեկավարած հիմնարկում՝ Քրեակատարողական ծառայությունում, սոդոմ-գոմոր է ստեղծել` կամայական ազատում է աշխատողներին, հնձում համակարգի պրոֆեսիոնալներին, որոնք համարձակվում են իր հրամանները խմբագրել կամ առարկել՝ մատնանշելով, թե որն է ճիշտը։

Արդյունքում տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ կա՛մ ազատվում են, կա՛մ ազատման դիմումներ են գրում, ապա դատարաններում վիճարկում պետի ապօրինի որոշումները։

Ի դեպ, նրա նախորդը՝ Ամբակում Գրիգորյանն էլ էր նույն ոճով աշխատում։ Ըստ Դատալեքսից վերցված տեղեկությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՔԿԾ-ն հերոս հարկատուների հաշվին մոտ 58 մլն դրամ է վճարել այդ կառույցի նախկին եւ ներկա աշխատողների ապօրինի ազատումների դիմաց` դատական վճիռների համաձայն։

Ընդ որում, դատարաններում շարունակվում են քննվել գործեր, որոնց ճակատագիրը եւս նույնն է լինելու, եւ պետական բյուջեի հաշվին նոր փոխհատուցումներ են վճարվելու: Բայց դրանից ո՛չ գործող պետը, ո՛չ նախկինը չեն տուժում: ՔԿԾ նախկին պետը` Ամբակում Գրիգորյանը, նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական եւ շարունակում է պետբյուջեից աշխատավարձ ստանալ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։