Search
Close this search box.

Հովիկ Աղազարյանը հերքում է` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը չի կայացել

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր չի հանդիպել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, այս մասին «ֆակտոր»-ին ասել է պատգամավորը: Հարցին, թե ինչու հանդիպումը չի կայացել, Աղազարյանը չի պատասխանել և անջատել է հեռախոսը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ ասել է, որ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն չեն տալիս:

Ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր` ժամը 16:00-ին պետք է հանդիպեն Հովիկ Աղազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Քիչ առաջ էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսոս Հարությունյանը հաստատել էր նրանց հանդիպման փաստը:

Թե ինչու է այժմ Աղազարյանը հերքում այն, ևս պարզ չէ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է` պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը Աժ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։