ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Բաղդասարյանին ուղարկված ծանուցման մեջ նշված է, որ իրենց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվում։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա՝ Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- նշված է նրան ուղարկված ծանուցման մեջ։