ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է` գերիների վերադարձի խնդիրը մշտապես Հայաստանի օրակարգում է:
«Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացնում են»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Կոստանյանի խոսքով` թեև խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի հարց չկա, բայց խաղաղության գործընթացի ընդհանուր տրամաբնության մեջ հարցը բարձրացվում է։
ԱԳ փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը մշտապես կապի մեջ է Կարմիր խաչի գործընկերների հետ, ԱԳՆ-ին տեղեկություն են փոխանցվում գերիների առողջական վիճակի մասին․
«Բացի այդ, մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների ու տարբեր այլ գործընկերների հետ»,- ընդգծեց Կոստանյանը: