ՀՀ–ի ժողովրդավար լինելու մասին ԵՄ պնդումն իրականությանը չի համապատասխանում. Քոչարյան

Եվրոպական միության այն պնդումը, թե Հայաստանը լիակատար ժողովրդավար պետություն է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը, ինչպես այն ներկայացվում է, իմ կարծիքով սխալական է ու կառավարության լուրջ խնդիրները չի ներկայացնում։ ԵՄ–ի այն պնդումը, թե ՀՀ–ն լիակատար ժողովրդավար պետություն է, չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը բախվում է լուրջ ժողովրդավարական խնդիրների` ներառյալ ընդդիմության նկատմամբ ճնշումները։ Օրինակ` դատական ու քրեական գործեր են հարուցվում»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` մեդիաազատության դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են Հայաստանում, քանի որ, օրինակ, քաղաքական ընդդիմադիր ուժերը սեփական երկրում հետապնդվում են։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։