Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը

ՀՀ-ն կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող ցանկացած կեղծ նարատիվ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բադալյանն ընդգծել է․ «Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀ կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ»։

Նշենք, որ «COP29-ի շրջանակում կազմակերպվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Ադրբեջանական մամուլում կան հրապարակումներ նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառմամբ «նյութեր» ցուցադրող ցուցահանդեսի մասին: