Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն արձագանքել էր ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։