ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում Ռոստովի, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի երկնքում 10 ուկրաինական անօդաչու են որսացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու։ 4-ը՝ Ռոստովի մարզի երկնքում, 3-ը` Բելգորոդի, 2-ը` Բրյանսկի և 1-ը` Կուրսկի»,- ասվում է հաղորդագրության մեջ։