Հայտնի է` ովքեր են Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները

Նիկոլ Փաշինյանի ասած փրայմերիզի մեկնարկն արդեն տրվել է։ Երեկվանից Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին նշանակվելու համար ինքնաառաջադրումը սկսված է, որը տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը` ժամը 12․00-ն։ Ակտիվ բանակցությունների մեջ են ՔՊ-ականները տեղի համախոհների, կուսակցականների հետ եւ պատրաստվում են լուրջ ներկայացման։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը հայտարարել է առաջադրվելու մասին։
Լրատվամիջոցը տեղեկացավ, որ երկու թեկնածու այս պահին ևս հստակ որոշում են կայացրել եւ այսօր պատրաստվում են ինքնաառաջադրվել։

Առաջինը` Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանն է, մյուսը՝ Փաշինյանի մոլի համակիր Արտյոմ Թումանյանը, որին գյումրեցիները ճանաչում են որպես երգիչ-դերասան։ Շավարշ Արամյանը ասում է, որ իր մասնակցությունն այս պահին նախնական քննարկման փուլում է, ավելին՝ ցանկություն ունի առաջադրվելու։ Արտյոմ Թումանյանն էլ նշել է, թե այս պահին Գյումրին ունի իր կարիքը եւ ժողովրդի կամքին հետևելով՝ գնում է այդ քայլին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։