Search
Close this search box.

Հայտնի է դարձել, թե ինչ է անելու Թրամփը Նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ նա Ռուսաստանին և Ուկրաինային «կբերի» բանակցությունների սեղանի շուրջ Սպիտակ տուն գալուց հետո առաջին օրը։ Նրա խոսքերը մեջբերում է The Associated Press-ը, փոխանցում է Euromedia24.com–ը։

Ըստ Լևիտի՝ ընտրվելուց հետո Թրամփը կկարողանա «բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ»:

Նաև ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ Թրամփը մտադիր է նախաձեռնել միգրանտների զանգվածային արտաքսում, Ջո Բայդենի վարչակազմի կրթական քաղաքականության հետաձգում, ներառյալ տրանսգենդեր ուսանողներին աջակցությունը և աշխատանքից հեռացնել հազարավոր պետական ​​աշխատողների, որոնք, նրա կարծիքով, գաղտնի աշխատում են պետության դեմ։