Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։

NEWS.am–ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ խուլիգանության հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ վարույթը հարուցվել է դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։