Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի թիմի հետ: