Search
Close this search box.

Հայաստանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում. Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր
Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի, կրկին առաջարկել է իր միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, բայց վստահաբար կարելի է ասել, որ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվելու են Մոսկվայի միջնորդությունից՝ տուրք տալով Արևմուտքի կեղծ խոստումներին, Բաքվի հետ բանակցելով միայն դեմ առ դեմ։ Դրա հետևանքը մենք տեսնում ենք ամեն օր, երբ մեր երկիրը միայն զիջումներ է անում թշնամուն։

Հայաստանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում։ Առանց միջնորդ ոչ ոք խաղաղության պայմանագիր չի ստորագրում։ Բազմիցս նշել եմ, որ Հայաստանը պետք է վերջապես հասկանա` ովքեր են իր բարեկամները, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է և անվտանգության երաշխավորը, որի հետ մենք պետք է կարգավորենք հարաբերությունները։ Իսկ մեր պետության գործող իշխանություններն Արևմուտքի երկրներում զրուցակից են փնտրում։ Ի վերջո, մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շահերը որպես մանրադրամ են ծառայել են նույն այդ Արևմուտքի և գերտերությունների համար։
Հայաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում հրաժարվել է միանալ ԱՊՀ արտգործնախարարների ընդունած երկու հայտարարություններին։ Փչացնելով ՀԱՊԿ հետ հարաբերությունները՝ փաշինյանական իշխանություններն այժմ էլ փչացնում են հարաբերությունները ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի հետ։ Այս ամենը չափազանց ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Օր առաջ պետք է հեռացնել դավաճանական իշխանություններին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան