Search
Close this search box.

Հայաստանի դեմ նոր պատերազմը չեն բացառում նաև Ռուսաստանում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին արված վերջին սպառնալից արտահայտություններին:

Նրա կարծիքով, Ադրբեջանը մտադիր է ուժի միջոցով հասնել Հայաստանից իր ուզածին։ 
«Խաղաղության համաձայնագիրը միայն կձևակերպի այն իրավիճակը, որը ձևավորվել է տվյալ պահին։ Սակայն Հայաստանը շարունակում է թուլանալ, իսկ Ադրբեջանը վստահ է, որ դինամիկան իրենց օգտին է։ 
Նման պայմաններում նոր էսկալացիայի սցենարն ավելի իրատեսական է թվում։ Միևնույն ժամանակ, ամենայն հավանականությամբ, խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- նշել է փորձագետը։