Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, որը Հայաստան կմտնի հունիսի 26-ի երեկոյան ժամերից սկսած և հունիսի 27-ին ողջ օրվա ընթացքում կպտտվի ՀՀ տարածքում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ շրջանների զգալի մասում կդիտվեն ամպրոպային անձրևներ, առանձին հատվածներում կդիտվեն ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, մի շարք շրջաններում կտեղա կարկուտ:
«Հունիսի 28-ից սկսած ջերմաստիճանը կբարձրանա՝ որքան որ նվազել է և 5 օր կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասել է Սուրենյանը:





