Search
Close this search box.

Հայ զինվորը եղել և շարունակում է մնալ հայրենիքի սահմանների անխախտ պաշտպանն ու խաղաղության երաշխավորը. Կարեն Եղիազարյան

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ արժանին մատուցելով մեր զինված ուժերին և նրանց անգնահատելի դերին հայրենիքի պաշտպանության գործում։ Հայոց բանակը ձևավորվեց մեր ժողովրդի համար բարդ ու ճակատագրական փուլում՝ դառնալով մեր անվտանգության և անկախ պետականության հիմնասյունը։
Հայ զինվորը եղել և շարունակում է մնալ հայրենիքի սահմանների անխախտ պաշտպանն ու խաղաղության երաշխավորը։
Այս տոնական օրը ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր զինվորներին, սպաներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ նպաստել և շարունակում են նպաստել մեր հայրենիքի պաշտպանությանը։ Խորին հարգանքով խոնարհվում ենք մեր հերոսների անմահ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր երկրի խաղաղությանն ու անվտանգությանը։

Թող մեր բանակը լինի անսասան ու հզոր, իսկ մեր հայրենիքի սահմանները՝ խաղաղ ու ապահով։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ։

Ապարան համայնքի ղեկավար
Կարեն Եղիազարյան